

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
Presentation
•
Arts
•
University
•
Practice Problem
•
Hard
Tatevik Nalbandyan
Used 3+ times
FREE Resource
12 Slides • 0 Questions
1
ԱՐՎԵՍՏԸ և ՆՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ
2
Արվեստի պատմական զարգացման ընթացքում սկզբնավորվել են նրա տարբեր տեսակները՝ գեղանկարչություն,քանդակագործություն,գծանկարչություն(գրաֆիկա), ճարտարապետություն,զարդարարական(դեկորատիվ) կիրառական արվեստ և այլն: Այս բոլոր տեսակները խոսում են կյանքի էության գեղեցիկի մասին,բայց յուրաքանչյուրը արտահայտելով յուրովի: Արվեստի ամեն տեսակ ապրում է վերելքի և վայրէջքի ժամանակաշրջաններ. դրանց զարգացումն անհամաչափ է տեղի ունենում:
ԱՐՎԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
3
ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
4
Գեղանկարչությունը արվեստի տարածական տեսակներից տարբերվում է կյանքի երևույթները գույների, լուսաստվերի և գծերի միջոցով վերարտադրելու եղանակով՝ հարթության վրա տեղափոխելով իրական տարածական չափումները: Գեղանկարչությանը մատչելի են թե մարդու,թե նրան շրջապատող միջավայրի պատկերումները, դրանում են արտահայտվում նրա առավելությունները քանդակագործության հնարավորությունների առավելությամբ:
Օգտագործելով գույնը, գիծը և լուսաստվերը գեղանկարիչն իրականությունը վերարտադրում է նրան ամբողջ գունեղ հարստությամբ:«Գեղանկարչությունը բացբերան արվեստ չէ և դրանում է, ըստ իս նրա բարոյական մեծ արժեքը, -գրել է ֆրանսիական ռոմանտիզմի ներկայացուցիչ,գեղանկարիչ Դելակրուան...Գեղանկարչությունը առաջ է բերում առանձնահատուկ հույզեր, որպիսիք չի կարող ստեղծել ոչ մի այլ արվեստ: Այդ տպավորությունները ստեղծվում են գույնի,լուսաստվերի խաղի որոշակի դասավորությամբ,մի խոսքով այն ամենով ինչը կարելի է անվանել նկարի երաժշտություն»:
Գեղանկարչական ստեղծագործությունը կերտվում է զանազան նյութերով և տեխնիկայով:
5
ԳԾԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒ
6
Գծանկար կամ գրաֆիկա«Գրաֆիկա» բառը ծագում է հունարեն «գրաֆո» գրում եմ,բառից: Գծանկարչության մեջ որոշիչը նկարելն է, առավել բնորոշ արտահայտչական տարրերն են գիծը և նրբագիծը, լույսի և ստվերի աստիճանավորությունը, սպիտակ ու սև բծերի հարաբերությունը, դրանց համադրման հակադրությունը կամ մեղմությունը: Գծանկարչության մեջ գույնը հազվադեպ է օգտագործվում, սակայն տարատեսակ դարձնելով սևի ու սպիտակի հարաբերակցությունները, նկարիչը ստեղծում է բազմերանգության և երանգային բազմազանության պատրանք, ֆակտուրայի միջոցով նա կարող է վերարտադրել նյութի զգացողություն: Գծանկարչության մեջ մտնում է նկարը (մատիտով, գրչով,ածխով,սանգինայով,վրձնով՝թղթի վրա, խազերով՝ մետաղի,քարի վրա)... Գծանկարչությունը կարելի է ստորաբաժանել. Հաստոցային (ինքնուրույն կառուցումներ), գրքի նկարազարդում և ձևավորում, լրագրային ամսագրային նկարներ , ինչպես և կիրառական:
Գծանկարչությունը ծնունդ է առել ժայռերի,խեցեղենի,մետաղի վրա նախնադարյան մարդու կողմից գծանշված, ոսկորի վրա փորագրված նկարներից: Ինչպես նաև հին ռելիեֆային պատկերները:
7
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
8
Քանդակագործությունը,ճարտարապետության նման,արվեստի ծավալային-տարածական տեսակ է,բայց իր բուն էությաբմ նա կերպարվող արվեստ է: Քանդակագործը իրական աշխարհն ստեղծում է նյութապես շոշափելի ծավալային ձևերով, որոնք առկա են տարածության մեջ և լուսավորության պայմաններում: Քանդակագործության գլխավոր թեման միշտ եղել է մարդը, որի արտաքին շոշափելի պատկերի միջոցով բացահայտվում է նրա ներքին հոգևոր աշխարհը, վսեմ զգացմունքները, մեծ ձգտումները,ուժեղ բնավորությունը,բարդ հոգեբանական վիճակները: Բոլոր կողմերից մշակված քանդակի առանձնահատկություններն արտահայտվում են նրանում, որ մարդու կերպարը կարող է ընկալվել տարբեր դիտակետերից, որոնք ստեղծում են նոր տպավորություններ, մոդելը բացահայտում են նրա բազմազան տեսանկյուններից, շարունակ փոփոխվող ստվերանկարներում: Այսպիսով քանդակն ասես մուտք է գործում իրական շրջապատ և տարածության ու ժամանակի մեջ կարող է ընկալվել իր ամբողջ բազմազանությամբ:
Ֆրանսիացի քանդակագործ Ֆալկոնեն իր «Մտորումներ քանդակագործության մասին» գրքում գրել է. «Հարկավոր է, որ ստեղծագործությունն առանձնանա օդի,ծառերի ճարտարապետության ֆոնում, իր մասին հայտարարի հեռու՝ այն տարածությունից, որտեղից կարելի է նկատել: Լույսը և ստվերները ազատորեն տարածվելով,նույնպես կմրցեն իրար հետ՝ որոշելու համար գլխովոր ձևերը և ընդհանուր տպավորությունը»: Քանդակագործծն ինքն է ընտրում իրեն համար համապատասխան նյութը, մարմարը սպիտակ է անբիծ ու մեծ հնարավորություններ է տալիս մարդկային կերպարը քանդակելու համար:Դիորիտը,գրանիտը,բազալտը,ծիրանաքարը դժվարությոմբ են ենթարկվում մանրամասն մշակման:Բրոնզով կարելի է լիակատար արտահայտել դիմանիկ վիճակներ,այն օժտված է լույսի անդրադարձման ընդունակությամբ և ուժեղացնում է ուրվագծերի հստակությունը: Փայտը հրապուրում է ջերմությամբ,բաղադրիչ մասերի և մակերևույթի մշակման ձևերի բազմազանությամբ:
Բացի բոլորակերտ քանդակից,գոյություն ունի ունի ռելիեֆային (ուռուցիկ ) քանդակ, որը կարող է լինել բարձր (գորելիեֆ), ցածր (բարելիեֆ) և ներփորված (խորաքանդակ):
Իր նշանակությամբ քանդակը լինում է հոյակերտ-կոթողային,հաստոցային և գեղազարդայիին (դեկորատիվ): Կոթողային քանդակը խոր գաղափարներն արտահայտում է կարճ ու կտրուկ (լակոնական) ձևերով:
Հաստոցային քանդակը, որը նախատեսվում է մոտիկ տարածության վրա ընկալելու, ինչպես նաև ինտերիերներում զետեղելու համար, հաճախ լուծում է հոգեբանական բարդ խնդիրներ (օրինակ՝ դիմանկարում), գեղազարդային (դեկորատիվ) քանդակն օգտագործվում է ճարտարապետության հիմնական բաժանումներն արտահայտելու և կենցաղը զարդարելու համար:
9
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
10
Ճարտարապետությունը մարդկանց մասնավոր, հասարակական կյանքի և գործունեության ամենօրյա պահանջների համար նախատեսվող շենքերի,դրանց համալիրների կառուցման արվեստ է: Ճարտարապետությունը միևնույն ժամանակ արվեստի տեսակներից մեկն է: Նրա գեղարվեստական ձևերում արտացոլվում են թե հասարակական կյանքի կառուցվածքը, թե հասարակության հոգևոր զարգացման մակարդակը,թե նրա գեղագիտական իդեալները:
Մարդկային զանգվածների գիտակցության վրա արվեստի ոչ մի այլ տեսակ մշտապես այնպես չի ներգործում,ինչպես ճարտարապետությունն իր գեղարվեստական և կոթողային (մոնումենտալ) ձևերով: Այն բացահայտում է շրջակա բնությոն առանձնահատկությունը: Քաղաքները մարդկանց նման ունեն անկրկնելի դեմք,բնույթ,կյանք,պատմություն: Դրանք ներկայացնում են ժամանակակից կյանքը,անցած սերունդների պատմությունը:
Գեղարվեստական վերելքի ժամանակաշրջանում ճարտարապետությունը ներդաշնակորեն զարգանում է արվեստի մյուս տեսակների հետ համագործակցված:
11
ԶԱՐԴԱՐԱՐԱԿԱՆ
ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
12
Զարդարարական-կիրառական արվեստի շարքին են դասվում այն ստեղծագործությունները, որոնք ծառայում են մարդու կենցաղային կարիքներին, ունեն որոշակի գեղարվեստական,գեղագիտական առանձնահատկություններ,զարդարում են կենցաղը,բնակարանի ինտերիերը,հասարակական շենքերը, փողոցները, հրապարակները,զբոսայգիները: Այդպիսիք են,կահույքը,գորգերը,գործվածքները,հագուստը,սկահակները,ամանեղենը,ոսկերչական առարկաները,ցուցանակները,փողոցների լապտերները և մետաղից,խեցեղենից պատրաստված այլ առարկաներ: Առարկաների գեղագիտական արժեքավորությունը որոշվում է նրանց ձևերի,գծերի,գույնի,ստվերանկարի գեղեցկությամբ և նյութերի մշակման հմտությամբ: Զարդանախշն առանձնապես մեծ նշանակություն ունի ոճի ըմբռնման համար,զարդանախշի մեջ հանդիպում են նույնպիսի բուսական և կենդանական թեմաներ,ինչպիսիք և գեղանկարչության,քանդակագործության,գծանկարչության մեջ,բայց դրանք գրեթե կորցնում են կերպավորման նշանակությունը՝ ենթարկվելով գեղարվեստական կանոնին, ռիթմին և գեղակերպական (պլաստիկական) լուծմանը:
ԱՐՎԵՍՏԸ և ՆՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Show answer
Auto Play
Slide 1 / 12
SLIDE
Similar Resources on Wayground
13 questions
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Presentation
•
9th Grade
10 questions
հոգեբանություն2
Presentation
•
1st Grade
10 questions
Untitled Lesson
Presentation
•
University
9 questions
Урок без названия
Presentation
•
11th Grade
16 questions
Repaso - Nivel II
Presentation
•
University
10 questions
Քրեական իրավունք
Presentation
•
11th Grade
19 questions
Բջջի քիմիան
Presentation
•
12th Grade
3 questions
Урок без названия
Presentation
•
KG - University
Popular Resources on Wayground
10 questions
Safety Day 2026 – Student Review
Quiz
•
9th Grade
21 questions
Continents and Oceans
Quiz
•
6th Grade
20 questions
Parts of Speech
Quiz
•
5th Grade
16 questions
Subject & Predicate
Quiz
•
5th Grade
25 questions
Multiplication Facts
Quiz
•
5th Grade
12 questions
Map Skills
Quiz
•
3rd Grade
22 questions
Continents and Oceans
Quiz
•
5th Grade
15 questions
Rounding Decimals
Quiz
•
5th Grade
Discover more resources for Arts
20 questions
Disney Trivia
Quiz
•
University
10 questions
Spanish Greetings and Goodbyes!
Presentation
•
6th Grade - University
20 questions
Physical or Chemical Change/Phases
Quiz
•
8th Grade - University
39 questions
Unit 7 Key Terms
Quiz
•
11th Grade - University
25 questions
SER and Subject Pronouns
Quiz
•
8th Grade - University
38 questions
Unit 6 Key Terms
Quiz
•
11th Grade - University
19 questions
Key Concepts in Buddhism
Quiz
•
University
0 questions
Cell Domain Basic Review (Biology)
Quiz
•
University