

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԱՍՍԱՅԱԿԱՆԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ,
Presentation
•
Geography
•
KG
•
Practice Problem
•
Hard
A A
Used 6+ times
FREE Resource
13 Slides • 0 Questions
1
Երկիր մոլորակի բնակչությունն աչքի է ընկնում խայտաբղետ կազմով: Աշխարհի բնակչության կազմը կարելի է որոշել ըստ տարբեր ցուցանիշների: Առավել տարածված ցուցանիշներից են բնակչության կազմն ըստ սեռի, տարիքի, կրթական մակարդակի, զբաղմունքի, ազգային և ռասայական պատկանելության, լեզվի, կրոնական դավանանքի:
2
Այժմ բնութագրենք աշխարհի բնակչության ռասայական կազմը: Կենսաբանների իրականացրած բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ աշխարհում գոյություն ունեն 3 համաշխարհային կամ մեծ ռասաներ՝ եվրոպոիդ, նեգրոիդ և մոնղոլոիդ: Սակայն աշխարհագրության դասընթացում մենք կառանձնացնենք ևս մեկ համաշխարհային ռասա՝ ավստրալոիդը, որն իրականում համապատասխանում է մոնղոլոիդ ռասային, բայց երկարատև պատմական մեկուսացման արդյունքում ձեռք է բերել մոնղոլոիդից տարբեր որոշակի արտաքին մարդաբանական հատկանիշներ:
Այսպիսով, բնակչության 4 մեծ ռասաներն են եվրոպեոիդ, նեգրոիդ, ավստրալոիդ և մոնղոլոիդ ռասաները, որոնք առաջացել են միևնույն բնակլիմայական պայմանների ազդեցությամբ երկարատև ժամանակահատվածի ընթացքում մարդկանց մեկուսացման և նրանց օրգանիզմների՝ բնական պայմաններին հարմարվելու շնորհիվ:
3
4
Մեծ ռասաներից բացի՝ նրանց փոխշփման արդյունքում ձևավորվել են անցումային և խառը ռասաները: Օր.՝ եվրոպոիդի և մոնղոլոիդի միջև անցումային ռասա է ուրալյանը (խանտիներ, մանսիներ), իսկ եվրոպոիդի և նեգրոիդի միջև՝ եթովպականը
Խառը ռասաներն առաջացել են մարդկային մեծ (հիմնական) տարբեր ռասաների ներկայացուցիչների խառնամուսնություններից
5
Եվրոպոիդներ -բնութագրվում են մուգ (թուխ) և սպիտակ մաշկով, հարթ և ալիքավոր, հաճախ դեղնավուն, նաև մուգ գույնի մազերով, միջին և բարձր հասակով, նեղ շրթունքներով, հաճախ՝ լայն ճակատով:
Նեգրոիդ- բնորոշ է շատ մուգ (դեպի սև գույնը) գույնի մաշկը, գանգուր կոպիտ ու հաստ մազերը, բարձր հասակը (կան նաև գաճաճներ՝ պիգմեյներ), լայն ու հաստ շրթունքները, լայն ռունգերը, արտահայտված ճակատը: Այս ռասային են պատկանում Աֆրիկայում բնակվող հոտենտոտները, բուշմենները, տուբա, բանտու և այլ էթնիկ խմբերը
6
Մոնղոլոիդ- բնորոշ է մուգ դեղին, հաճախ մինչև դարչնագույն մաշկը, աչքերի նեղ բացվածքը, արտահայտված, հարթ և սև մազերը: Այս ռասային են պատկանում չինացիները, ճապոնացիները, կորեացիները, յակուտները, թուրքմենները, ղազախները: Այս ռասային են պատկանում նաև Հյուսիսային Ամերիկայի բնիկները (ացտեկներ, մայաներ), ում մաշկը կարմրավուն գույնի էր, այստեղից էլ՝ «կարմարվուն»:
Ավստրալոիդ- բնորոշ է հիմնականում թուխ մաշկը, ալիքավոր մազերը, արտահայտված մազածածկույթը (դեմքի, մարմնի):
7
8
Ազգային կազմը: Աշխարհում հաշվվում է շուրջ 3−4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։
Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է
Ազգերը զարգացման ամենաբարձր աստիճանին հասած էթնոսներն են:
9
10
Ի տարբերություն ռասայական պատկանելության` ազգային պատկանելությունը շատ դժվար է որոշել։ Այստեղ վճռորոշն անձի ազգային ինքնագիտակցությունն է` այս կամ այն էթնիկ համայնքին նրա պատկանելու գիտակցումը:
Մոնթե Մելքոնյան (հայ)
Մարգարետ Թետչեր (անգլիացի)
Սոֆի Լորեն (իտալացի
Մարգարետ Թետչեր (անգլիացի)
11
Տարբերում են միազգ, երկազգ և բազմազգ պետություններ՝ հաշվի առնելով այն, թե նրանց բնակչության ընդհանուր թվաքանակում ո՞ր ազգն է գերակշռում:
Ազգերի ձուլումը (ուծացումը կամ ասիմիլյացիան) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է՝ առաջինի լեզուն, մշակույթը և ազգային սովորույթները յուրացնելու միջոցով կամ որևէ ազգի տարրալուծումն է այլ ազգերի մեջ:
Կարևոր է հիշել բոլոր մարդկանց հավասար լինելու մասին՝ անկախ նրանց ազգային, լեզվական, կրոնական, ռասսայական կամ այլ առանձնահատկություններից
12
Աշխարհի լեզուներն ունեն հեռավոր և մոտ ընդհանրություններ, որոնք պայմանավորված են այդ լեզուները կրող ժողովուրդների պատմական ծագմամբ (արյունակցությամբ)։ Այս հատկանիշի հիման վրա աշխարհի լեզուները միավորվում են 15 խոշոր և 7 փոքր լեզվաընտանիքների մեջ։ Ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է աշխարհի բնակչության շուրջ կեսը։ Երկրորդ տեղում է չինտիբեթական լեզվաընտանիքը, որի մեջ մտնող լեզուներով խոսում է աշխարհի բնակչության ավելի քան 20 %-ը
Մեր մայրենին՝ հայերենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հայկական լեզվախմբին
13
Երկիր մոլորակի բնակչությունն աչքի է ընկնում խայտաբղետ կազմով: Աշխարհի բնակչության կազմը կարելի է որոշել ըստ տարբեր ցուցանիշների: Առավել տարածված ցուցանիշներից են բնակչության կազմն ըստ սեռի, տարիքի, կրթական մակարդակի, զբաղմունքի, ազգային և ռասայական պատկանելության, լեզվի, կրոնական դավանանքի:
Show answer
Auto Play
Slide 1 / 13
SLIDE
Similar Resources on Wayground
9 questions
Урок без назвՏեղեկատվությունը և մարդըания
Presentation
•
5th Grade
11 questions
Էլեկտրոնային առևտուր
Presentation
•
12th Grade
12 questions
հասարակագիտություն
Presentation
•
1st Grade
6 questions
Հայոց պատմությու 10 Բագրատունիներ
Presentation
•
10th - 11th Grade
14 questions
10-րդ դասարան օ-ո ձայնավորի ուղղագրությունը
Presentation
•
10th Grade
10 questions
Եղանակային պայմաններից կախված վտանգներ
Presentation
•
10th - 12th Grade
5 questions
Урок без названия
Presentation
•
9th Grade
10 questions
F - ուժ
Presentation
•
7th Grade
Popular Resources on Wayground
24 questions
PBIS-HGMS Day 10
Quiz
•
6th - 8th Grade
10 questions
HCS SCI 03 Summer School Review 3
Quiz
•
3rd Grade
11 questions
Home Scope
Quiz
•
7th - 8th Grade
15 questions
HCS SCI 05 Summer School Assessment 3 Review
Quiz
•
5th Grade
35 questions
Lufkin Road Middle School Student Handbook & Policies Assessment
Quiz
•
7th Grade
18 questions
Geo 11.3 Area of Circles and Sectors
Quiz
•
9th - 11th Grade