
Տեքստի վերլուծություն
Presentation
•
Social Studies
•
4th Grade
•
Easy
Nelly Mkhitaryan
Used 2+ times
FREE Resource
10 Slides • 18 Questions
1
Առաջադրանքներ։
By Nelly Mkhitaryan
2
Պոչը փռած հատակին,
Չալ ալքլորը շալակին
Պար է գալիս աղվեսը....
Սկսվում է կրկեսը:
Արջն է գալիս մոխրագույն՝
Փոքրիկ տաշտակը ձեռքին,
Լողացնում է տաշտակում
Իր կարգապահ ձագուկին:
Մի շնիկ է թռչկոտում՝
Վագրին դարձրած վազող ձի,
Կապիկն ընկույզ է ջարդում՝
Նստած հսկա առյուծին....
Գալիս է և կենգուրուն
Երեք ձագուկ տոպրակում,
Ձագուկները դուրս թռչում, Ցատկոտում են ու պարում....
(ըստ Ս. Մուրադյանի)
3
Fill in the Blanks
Type answer...
4
Multiple Choice
2․ Ո՞ր կենդանին է ձիու դեր խաղում:
շնիկը
վագրը
աղվեսը
5
Արեգակը տիեզերական մարմին է: Այն գազերից կազմված չափազանց մեծ աստղ է: Արեգակի շուրջը պտտվում են մոլորակները, այդ թվում՝ Երկիրը: Արեգակը մի քանի անգամ մեծ է Երկրից և գտնվում է նրանից շատ հեռու: Առանց Արեգակի ջերմության ու լույսի՝ կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ:Արեգակից հետո երկնքում ամենապայծառ մարմինը Լուսինն է, չնայած նրա մակերևույթը շատ մուգ է: Նա պարզապես անդրադարձնում է Արեգակի լույսը և այդպես գիշերը լուսավորում է Երկիրը: Լուսինը Երկրի բնական արբանյակն է և պտտվում է նրա շուրջը: Լուսինն ավելի փոքր է, քան Երկիրը: Երկնքում Լուսինը նույն չափի է երևում ինչ Արևը, բայց այդպես միայն երևում է:
6
Multiple Choice
Տրված տեղեկություններից ո՛րն է ճիշտ:
Արեգակն ու Լուսինը նույն չափի են:
Գիշերը Երկիրը լույս է ստանում Արեգակից՝ Լուսնի միջոցով:
Երկիրը պտտվում է Լուսնի շուրջը:
7
Առյուծ և մարդ
Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, իսկ նրա կողքով զարհուրած փախչում էին տարբեր գազաններ: Երբ առյուծը հարցրեց, թե ում ահից են փախչում, գազանները պատասխանեցին:- Փախի՛ր և դու, որովհետև գալիս է մարդը: Կգա, կտեսնի քեզ և վայ կլինի քեզ:Եվ ահա հանդից եկավ մի հողագործ մարդ: Առյուծն ասաց.- Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին:- Այո՛, ես եմ:Առյուծն առաջարկեց կռվել:
Մարդն ասաց.- Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ քեզ կապեմ, որ չփախչես, մինչև զենքերս բերեմ, որ կռվենք:Առյուծն ասաց.- Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:Մարդը երդվեց, և առյուծն ասաց.- Հիմա կապի՛ր ինձ և գնա՛, շուտ վերադարձիր:Մարդը առյուծին պինդ կապեց ծառին, ծառից մի հաստ ճյուղ կտրեց ու սկսեց զարկել առյուծին:Եվ առյուծը գոչեց.- Եթե դու մարդ ես, ավելի խիստ ու անխնա զարկի՛ր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:
8
Multiple Choice
Ընտրի՛ր տրվածներից:
Եթե դու մարդ ես —————————————— զարկի՛ր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:
ավելի խիստ ու անխնա
ավելի մեղմ ու թեթև
ավելի ուշադիր ու կենտրոնացած
9
Վագրը կատուների ընտանիքին պատկանող գիշատիչ է: Վագրի մորթը կարմրավուն է, ծածկված է բծերով: Սնվում է հիմնականում սմբակավորներով: Միայնակ որսի է դուրս գալիս գիշերով և որսի վրա գաղտնաբար հարձակվում է թաքստոցից. կամացուկ մոտենում է նրան հետևից և մոտ տարածությունից մի քանի հսկա ցատկով բռնում զոհի կոկորդից: Վագրը կարող է հարձակվել ավելի փոքր գիշատիչների վրա՝ հնարավոր մրցակիցներց ազատվելու համար, շատ քաղցած ժամանակ կարող է նաև ուտել միսը: Վագրի ցեղակից առյուծի մորթը դեղնավուն է և միագույն: Արու առյուծը փարթամ բաշ ունի: Սնվում է սմբակավոր խոշոր կաթնասուններով. փոքր կաթնասուններ (կապիկներ, նապաստակներ) չի որսում: Կարող է սպանել նաև իր գիշատիչ հակառակորդներին, սակայն հազվադեպ է դրանց միսն ուտում: Խմբով որսի է դուրս գալիս մութն ընկնելուց հետո՝ հաճախ հարձակվելով կենդանիների հոտերի վրա: Էգ առյուծները շրջապատում են հոտը, իրարանցում առաջ բերում, այնուհետև ամենաթույլին հետապնդելով մոտեցնում այն տեղին, որտեղ սպասում են ցեղակիցները, և խեղդում են նրան:
10
Multiple Choice
Որսի է դուրս գալիս մենակ
վագր
առյուծ
ոչ վագր, ոչ առյուծ
և վագրը, և առյուծը
11
Multiple Choice
Կատվազգի է
վագրը
առյուծը
և վագրը, և առյուծը
ոչ վագրը, ոչ առյուծը
12
Մարզումները բարձրացնում են մարդու տրամադրությունը, օգնում են նրա մտքի աշխատանքին: Մարզվելիս արյունը հոսում է դեպի ուղեղը: Իսկ դա լավացնում է հիշողությունը, մարդն սկսում է ավելի արագ սովորել: Մարզվելիս բարձրանում է նաև մարդու մարմնի ջերմաստիճանը: Այդ ժամանակ արյան անոթները լայնանում են, արյան հոսքը մեծանում է, արյունը մկաններից հեռացնում է առաջացած թունավոր նյութերը, և մկանները հանգստանում են, ավելի առաձգական դառնում։
13
Multiple Choice
Օգնում է մտքի աշխատանքին:
այո
ոչ
14
Multiple Choice
Արյունը հոսում է դեպի ուղեղը:
այո
ոչ
15
Multiple Choice
Բարձրանում է մարդու մարմնի ջերմաստիճանը:
այո
ոչ
16
Multiple Choice
Մարզվելիս մկանների լարվածությունը թուլանում է:
այո
ոչ
17
Ոզնիներն ապրում են ջրից
հեռու և խուսափում են նույնիսկ անձրևից:
Գտի՛ր այն փաստը, որով կարելի է հիմնավորել, թե ինչո՛ւ են ոզնիները խուսափում ջրից: Գրի՛ր այդ նախադասությունը նշող թիվը:
18
Fill in the Blanks
Type answer...
19
1. Բանանի հայրենիքը Հնդկաստանն է: 2. Պտուղներն աճում են ողկույզներով: 3. Ողկույզն ունի 2 մետր երկարություն, որի վրա հասունանում են իրար կպած 100−200 պտուղ: 4. Բանանը բոլորի կողմից անչափ սիրված միրգ է: 5. Այն սննդարար շատ նյութեր է պարունակում: 6. Նրա պտուղներից պատրաստում են հյութ, չիր, ալյուր և այլն:
20
Fill in the Blanks
Type answer...
21
Fill in the Blanks
Type answer...
22
Multiple Choice
Դու պատմություն ես գրում սխալ արարք գործած աղջկա մասին: Ո՞ր նախադասությունն է ցույց տալիս, որ մայրիկը վշտացած է :
Համոզված եմ, որ քո ընկերները երբեք այնպես չեն պատասխանի իրենց հորը, ինչպես դու՝ այսօր երեկոյան:
Հիշի՛ր, որ հայրդ միշտ ամենալավ ընկեր է քեզ համար:
23
1․ Աղավնին նստակյաց թռչուն է, ունի փոքրիկ գլխիկ և կարճ, բայց ամուր ոտքեր: 2․ Նա և՛ գերազանց թռչում է, և՛ լավ քայլում գետնին: 3․ Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով: 4․ Աղավնիները հավատարիմ թռչուններ են, շատ լավ հոգ են տանում իրենց ձագուկների մասին:
24
Fill in the Blanks
Type answer...
25
Երկիրը Արեգակնային համակարգի մոլորակներից է: Այն պտտվում է Արեգակի և սեփական առանցքի շուրջը: Արեգակի շուրջը մեկ լրիվ պտույտը կոչվում է տարի, իսկ առանցքի շուրջը Երկրի պտույտը՝ մեկ օր: Երկիր մոլորակը մի քանի շերտ ունի՝ երկրակեղև, ջրոլորտ, մթնոլորտ:
26
Multiple Choice
Ո՞ր նախադասությամբ ճիշտ կլինի սկսել հատվածը:
Տիեզերքում շատ մոլորակներ կան, սակայն կյանք ու քաղաքակրթություն կա դրանցից միայն մեկի՝ Երկիր մոլորակի վրա:
Երկիրը գնդի ձև ունի, բևեռների մոտ թեթևակի սեղմված է:
27
Multiple Choice
Սլաքների օգնութամբ ընտրի՛ր՝ տրված նախադասություններից ո՞րն է գրված:
Կանաչ եղևնին հպարտ կանգնած էր դահլիճում:
Հպարտ եղևնին կանգնած էր կանաչ դահլիճում:
28
Fill in the Blanks
Type answer...
Առաջադրանքներ։
By Nelly Mkhitaryan
Show answer
Auto Play
Slide 1 / 28
SLIDE
Similar Resources on Wayground
13 questions
Ալեքսանդ Մակեդոնացի
Presentation
•
1st - 5th Grade
14 questions
Ատոմ
Presentation
•
6th - 7th Grade
10 questions
5-րդ դասարան սովորենք միասին
Presentation
•
6th Grade
20 questions
Урок без названия
Presentation
•
5th Grade
14 questions
Հին Եգիպտոս
Presentation
•
6th Grade
29 questions
Չափումներ
Presentation
•
2nd Grade
16 questions
Բագրատունիներ
Presentation
•
7th Grade
15 questions
Երկրաչափություն 7դաս․
Presentation
•
7th Grade
Popular Resources on Wayground
24 questions
PBIS-HGMS Day 10
Quiz
•
6th - 8th Grade
10 questions
HCS SCI 03 Summer School Review 3
Quiz
•
3rd Grade
11 questions
Home Scope
Quiz
•
7th - 8th Grade
15 questions
HCS SCI 05 Summer School Assessment 3 Review
Quiz
•
5th Grade
35 questions
Lufkin Road Middle School Student Handbook & Policies Assessment
Quiz
•
7th Grade
18 questions
Geo 11.3 Area of Circles and Sectors
Quiz
•
9th - 11th Grade