
Տնտեսություն
Presentation
•
Geography
•
7th Grade
•
Hard
Shushan Manukyan
Used 6+ times
FREE Resource
8 Slides • 0 Questions
1
By Shushan Manukyan
2
Տվյալ երկրում մարդկային գործունեության բնագավառների պատմականորեն ձևավորված համակարգը կոչվում է ազգային տնտեսություն: Ժամանակի ընթացքում ազգային տնտեսությունները կրում են և՛ քանակական, և՛ որակական փոփոխություններ:
Ամենավաղ ժամանակներում բոլոր երկրների տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն էր: Երկրի տնտեսական զարգացման այդ փուլն անվանվում է գյուղատնտեսական, իսկ արդյունաբերության առնչությամբ` մինչարդյունաբերական:
Տնտեսական զարգացման միջին մակարդակն արդյունաբերական փուլն է, որը բնորոշ է որոշ զարգացած երկրների , ինչպես նաև անցումային տնտեսությամբ երկրներին:
Տնտեսական զարգացման ամենաբարձր աստիճանի վրա են հետարդյունաբերական երկրները: Այդ երկրներում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն առավել չափով մեքենայացված, ավտոմատացված, էլեկտրոնացված են:
3
Ավանդաբար ընդունված է եղել երկրի տնտեսական զարգացման մակարդակը բնութագրող համընդհանուր ցուցանիշ համարել բնակչության մեկ շնչին հասնող տարեկան համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), այսինքն, թե յուրաքանչյուր մարդ միջին հաշվով տարեկան որքան ապրանք և ծառայություն է սպառել դրամական արտահայտությամբ: Սակայն ներկայումս երկրների ընդհանուր զարգացման մակարդակի գնահատման ցուցանիշում մարդկանց ֆինանսական բարեկեցության հետ միաժամանակ հաշվարկում են նաև նրանց կյանքի տևողությունը և գրագիտության աստիճանը: Այս առումով աշխարհի ամենազարգացած երկրներից են Նորվեգիան, Շվեդիան,Ավստրալիան:
Տնտեսության ճյուղեր
արդյունաբերություն
գյուղատնտեսություն
բեռնատար տրանսպորտ
շինարարություն
նյութական արտադրությունը սպասարկող կապը
բնակչությանը սպասարկող կապ
ուղևորատար տրանսպորտ
առողջապահություն
կրթություն
մշակույթ
սոցիալական ապահովություն
կառավարում
ոչ արտադրական ոլորտ
նյութական արտադրության ոլորտ
4
Տնտեսական աշխարհագրությունն ուսումնասիրում է ոչ միայն առանձին երկրների ազգային տնտեսությունը,այլև աշխարհի բոլոր երկրների տնտեսությունը որպես մեկ ամբողջություն՝ համաշխարհային տնտեսություն:
Համաշխարհային տնտեսության 3 կարևոր նախադրյալներն են՝
համաշխարհային
տնտեսություն
Այսպիսով՝ համաշխարհային տնտեսությունը ամբողջություն է,իսկ ազգային տնտեսությունը՝ այդ ամբողջի մի մասը: Համաշխարհային տնտեսության իրավիճակի ցանկացած փոփոխություն ազդում է երկրների տնտեսության վրա:
համաշխարհային շուկան,
խոշոր մեքենայական արտադրությունը,
համաշխարհային երկաթուղային և ծովային տրանսպորտի զարգացումը:
շուկա
տրանսպորտ
արտադրություն
5
Արդյունաբերության արտադրանքի մի մասը օգտագործվում է որպես արտադրության միջոց,իսկ մյուս մասը` որպես մարդկանց անմիջական սպառման առարկա:Առանձնանում են նաև արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր: Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով:
Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի: Առանձնացվում է 3 ճյուղ՝
հին (մետաղաձուլություն,թեթև արդյունաբերություն)
նոր (էլեկտրաէներգետիկա,մեքենաշինության )
նորագույն(ավտոմեքենաշինություն, թեթև գունավոր մետաղների ձուլում, պլաստմասսաների ու քիմիական թելերի արտադրություն, նավաշինություն, երկաթուղային մեքենաշինություն,հաշվողական տեխնիկա, միկրոէլեկտրոնիկա,ռոբոտաշինության, տիեզերական հրթիռաշինություն)
Արդյունաբերությունը ազգային տնտեսության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության արտադրության առաջատար ճյուղն է: Արդյունաբերության բաժինը համաշխարհային տնտեսության կառուցվածքում ամենամեծն է:
6
Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է էներգիայի տարբեր աղբյուրների և տեսակների յուրացման ու օգտագործման հետ։ Վառելիքաէներգետիկ ճյուղն արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը և սպասարկման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա և վառելիք, իսկ քիմիական արդյունաբերությանը` հումք:
Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը համալիր ճյուղ է՝ բաղկացած վառելիքային արդյունաբերությունից և էլեկտրաէներգետիկայից։
Աշխարհում արագ աճում է վառելիքի և էներգիայի սպառման ծավալը, քանի որ մի կողմից աճում է բնակչության թիվը, իսկ մյուս կողմից` մեկ շնչի հաշվով սպառվող էներգիայի քանակը:
Վառելիքի տարբեր տեսակների (ածուխ, նավթ, գազ, տորֆ, փայտանյութ) ջերմատվությունը տարբեր է։ Որքան բարձր է վառելիքի ջերմատվությունը, այնքան բարձր է դրա որակը, և ավելի շատ էլեկտրաէներգիա կարելի է ստանալ:
Առանձնացվում է վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման 3 փուլ՝
ածխային (մինչև XX դարի երկրորդ կեսը )
նավթագազային (XX դարի երկրորդ կեսից)
ժամանակակից՝ անցումային(XX դարի 70-ական թվականներից)
7
մետաղաձուլություն
սև
գունավոր
երկաթաքար,թուջ,պողպատ
ծանր մետաղներ(պղինձ, ցինկ, կապար, անագ և այլն)
թեթև մետաղները (ալյումին, մագնեզիում,տիտան)
ազնիվ կամ թանկարժեք մետաղները (ոսկի, արծաթ, պլատին ևն)
8
Մեքենաշինությունը սև և գունավոր մետաղների հիմնական սպառողն է, որն առանցքային դեր է խաղում արդյունաբերության մեջ: Այն ընդգրկում է բազմաթիվ ենթաճյուղեր ու ար տադրություններ, որոնք տարբեր տեսակի մեքենաներ և սարքավորումներ են մատակարարում տնտեսության բոլոր ճյուղերին: Առավել կարևոր են մեքենաշինության տրանսպորտային, հաստոցաշինական, սարքաշինական, գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, սարքաշինական, էներգետիկական ճյուղերն ու ենթաճյուղերը։Մեքենաշինության դերը շատ մեծ է տնտեսության բազմակողմանի զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի ապահովման, արտադրության ավտոմատացման, մարդկանց կենցաղի ու աշխատանքի պայմանների բարելավման գործում։ Մեքենաշինությունն արդյունաթյան ճյուղերի շարքում առաջատար է արտադրանքի արժեքի մեծությամբ, զբաղվածների թվով, ինչպես նաև զարգացման տեմպերով:
By Shushan Manukyan
Show answer
Auto Play
Slide 1 / 8
SLIDE
Similar Resources on Wayground
12 questions
Բազմություններ
Presentation
•
7th Grade
10 questions
հոգեբանություն2
Presentation
•
1st Grade
3 questions
Իմ դպրոցը
Presentation
•
6th - 8th Grade
5 questions
Թեստ
Presentation
•
5th Grade
13 questions
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Presentation
•
9th Grade
6 questions
Պատմություն × Մաթեմաթիկ
Presentation
•
6th Grade
6 questions
Mathematick
Presentation
•
8th Grade
12 questions
Թեստ
Presentation
•
6th Grade
Popular Resources on Wayground
10 questions
Safety Day 2026 – Student Review
Quiz
•
9th Grade
21 questions
Continents and Oceans
Quiz
•
6th Grade
20 questions
Parts of Speech
Quiz
•
5th Grade
16 questions
Subject & Predicate
Quiz
•
5th Grade
25 questions
Multiplication Facts
Quiz
•
5th Grade
12 questions
Map Skills
Quiz
•
3rd Grade
22 questions
Continents and Oceans
Quiz
•
5th Grade
15 questions
Rounding Decimals
Quiz
•
5th Grade
Discover more resources for Geography
11 questions
49b Establishment of Israel Remediation
Presentation
•
7th Grade
38 questions
49a and 49c - Partitioning leads to Conflict Remediation
Presentation
•
7th Grade
21 questions
Key Vocabulary Definitions Quiz
Quiz
•
7th Grade
0 questions
U2 Physical Features
Quiz
•
7th Grade
21 questions
Continents and Oceans
Quiz
•
7th Grade
18 questions
Europe Test
Quiz
•
7th Grade
50 questions
U.S. 50 States Map Practice
Quiz
•
5th - 8th Grade
50 questions
US States & Capitals
Quiz
•
7th Grade