
պատմագրություն
Presentation
•
History
•
7th Grade
•
Medium
Shushan Manukyan
Used 12+ times
FREE Resource
5 Slides • 4 Questions
1
Մանուկյան Շուշան
2
Ագաթանգեղոսը գրել է <<Պատմություն Հայոց>> երկը,որտեղ նկարագրվում են քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ-ի պայքարը նրանց դեմ,ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թ.պետական կրոն հաստատելը: Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում ընկած են իրական պատմական փաստեր։
Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել նաև Մովսես Խորենացու և ուրիշների համար:
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է։ Աշխատությունը գրվել է հինգերորդ դարի երկրորդ կեսին:
Փավստոս Բուզանդի երկն ընդգրկում է պատմական կարճատև ժամանակաշրջան՝ Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387): Փավստոս Բուզանդը իր երկը շարադրելիս, օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական–վկայաբանական գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից։ Չնայած պատմական դեպքերի և դեմքերի որոշակի վիպականացմանը, ստույգ ժամանակագրության բացակայությանը, առկա անճշտություններին, կրոնական և քաղաքական գործիչների գեղարվեստական կերպավորմանը` ճոխ և պատկերավոր լեզվով շարադրված «Պատմություն Հայոցը» հայկական մատենագրության արժեքավոր երկերից է։
3
Կորյուն վարդապետը 5-րդ դարի հայ մատենագրության, կրթական ու մշակութային գործիչների գլխավոր դեմքերից է։ Գրել է «Վարք Մաշտոցի» երկը: «Վարք Մաշտոցի» գիրքը հայ մատենագրության առաջին երկերից է, այսինքն` հայերեն գրված առաջին ինքնուրույն գրքերից մեկը։ Այն հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, որում Կորյունը վարքաբանական ձևի տակ կարևոր տեղեկություններ է հաղորդել հայոց, վրաց և աղվանից գրերի գյուտի ու դրանց հանգամանքների մասին։
Ըստ ավանդության Եղիշեն եղել է վարդապետ Սահակի Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից:Նրա ամենահայտնի ստեղծագործությունն է <<Վարդանի և հայոց պատերազմի մասին>>(«Վասն Վարդանայ և հայոց պատերազմի»), որի պատմական հիմք է ծառայել 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հերոսական ապստամբությունն ու Ավարայրի ճակատամարտը։ «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի շնորհիվ Եղիշեն իր հետևորդների կողմից կոչվել է «Ոսկեբերան»։
Ղազար Փարպեցին գրել է «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերը: «Պատմություն Հայոց» երկի առաջաբանում նա հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը,հետագայում պատմվում են Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը,Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորության անկումը(428), և հայերի 482-484 թվականների հակապարսկական ապստամբությունը:
4
Հայ մշակույթի ոսկեդարը նշանավորվել է նաև հայ պատմագրության ստեղծմամբ։ Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Կորյուն,Եղիշե,Մովսես Խորենացի,Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն,
գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված
ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։
Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով, Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր պայքարով։
5
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410թ.-ին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մոտ: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին: Խորենացին զբաղվել է գրական աշխատանքով, աչք փակելով իր հանդեպ եղած անտարբերությանն ու հալածանքներին: Հայ սերունդները մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր»,«Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։
Խորենացու մատենագրական վաստակի թագ ու պսակը <<Պատմություն Հայոց>> երկն է, որը նա գրել է իշխան
Սահակ Բագրատունու խնդրանքով։ Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր։
Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է <<Հայոց մեծերի ծննդաբանությունը>> վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց Հայկ,Արամ Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Սիգրան Մեծ թագավորներին։
Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը,երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։
«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակ Պարթևի(439 թ) ու Մաշտոցի(440թ.) վախճանը։
«Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով։
«Ողբը» մեզ հասած գրական ողբի հնագույն նմուշն է,որով սկզբնավորվում է միջնադարում լայն կիրառություն գտած ողբերգությունը:Խորենացին այստեղ տալիս է Հայաստանի պետականության վերացման հետևանքով հայ իրականության մեջ ծայր առած քաղաքական անկման,ազգային և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում առաջ եկած բարոյալքության խտացված պատկերը:
6
Multiple Choice
<<Վարք Մաշտոցի>>
Սեբեոս
Ագաթանգեղոս
Կորյուն
Մովսես Խորենացի
7
Multiple Choice
<<Թուղթ առ Վահան Մամիկոնյան>>
Փավստոս Բուզանդ
Ղազար Փարպեցի
Եղիշե
Մովսես Խորենացի
8
Multiple Choice
<<Վասն Վարդանաց և հայոց պատերազմի>>
Ագաթանգեղոս
Փավստոս Բուզանդ
Մովսես Կաղանկատվացի
Եղիշե
9
Multiple Select
<<Պատմություն հայոց>>
Մովսես Խորենացի
Հովհան Մամիկոնյան
Ագաթանգեղոս
Փավստոս Բուզանդ
Մանուկյան Շուշան
Show answer
Auto Play
Slide 1 / 9
SLIDE
Similar Resources on Wayground
4 questions
Կապը իբրև խոսքի մաս
Presentation
•
8th Grade
2 questions
Երկրաչափություն
Presentation
•
8th Grade
14 questions
Համակարգչի ծրագրային ապահովումը: Ֆայլային համակարգ
Presentation
•
6th Grade
6 questions
Կրկնության հարցեր
Presentation
•
8th - 11th Grade
8 questions
Ռասայական, լեզվական, կրոնական կազմ
Presentation
•
7th Grade
8 questions
Այց Գործարան
Presentation
•
6th Grade
10 questions
Աշխարհագրություն
Presentation
•
9th Grade
10 questions
Ամփոփիչ Թեմատիկ 6-րդ /2-րդ կիսամյակ/
Presentation
•
6th Grade
Popular Resources on Wayground
10 questions
Safety Day 2026 – Student Review
Quiz
•
9th Grade
21 questions
Continents and Oceans
Quiz
•
6th Grade
20 questions
Parts of Speech
Quiz
•
5th Grade
16 questions
Subject & Predicate
Quiz
•
5th Grade
25 questions
Multiplication Facts
Quiz
•
5th Grade
12 questions
Map Skills
Quiz
•
3rd Grade
22 questions
Continents and Oceans
Quiz
•
5th Grade
15 questions
Rounding Decimals
Quiz
•
5th Grade
Discover more resources for History
25 questions
The American Revolution
Quiz
•
7th - 10th Grade
30 questions
Foundations of Gov. Test Review
Quiz
•
7th Grade
15 questions
Ancient Rome
Quiz
•
7th - 10th Grade
16 questions
Students of Civics Unit 2: The Constitution
Quiz
•
7th - 11th Grade
14 questions
Lawmaking (CE.2b)
Quiz
•
7th Grade
10 questions
Exploring the 7 Principles of the Constitution
Interactive video
•
6th - 10th Grade
10 questions
Significance of the Declaration of Independence
Interactive video
•
6th - 10th Grade
20 questions
Quiz on Spanish and Mexican Colonization
Quiz
•
7th Grade