

ՆԶՊ: ՇԱՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Presentation
•
Other
•
8th - 9th Grade
•
Practice Problem
•
Hard
Arman Aghaqaryan
Used 6+ times
FREE Resource
15 Slides • 0 Questions
1
2
Ինչ է շարային պատրաստությունը
3
Ինչ է մեզ սովորեցնում շարային պատրաստությունը
Շարային պատրաստությունը սովորեցնում է`
● շարքի տեսակները, նրա բաղկացուցիչ մասերը,
● շարային վարժաձևերն առանց զենքի և զենքով,
● շարքից դուրս գալը և շարք վերադառնալը,
● զինվորական ողջույնի կատարման եղանակները,
● հրամաններ տալու և կատարելու կարգը,
● զինծառայողների պարտականությունները շարվելուց առաջ և շարքում:
4
Զինծառայողների, ստորաբաժանումների ու զորամասերի՝ շարային կանոնադրությամբ սահմանված դասավորությունը համատեղ գործողությունների համար՝ հետիոտն և մեքենայով, կոչվում է շարք:
5
Յուրաքանչյուր շարք ունի հետևյալ բաղկացուցիչ մասերը՝ ճակատ,
թիկունք, թևեր, տարածություն, հեռավորություն, լայնություն և խորություն:
Շարքում գտնվող զինծառայողների դիմային կողմը կոչվում է ճակատ: Շարքի ճակատի հակադիր կողմը կոչվում է թիկունք:
Շարքի աջ վերջավորությունը կոչվում է աջ թև, ձախ վերջավորու թյունը՝ ձախ թև:
Շարքի դարձումների (աջդարձ, ձախդարձ, հետդարձ) ժամանակ թևերի անվանումները չեն փոխվում:
Շարքի ճակատում զինծառայողների արմունկների միջև եղած արանքը կոչվում է տարածություն:
Զինծառայողների, ստորաբաժանումների միջև դեպի խորքն ընկած արանքը կոչվում է հեռավորություն:
Շարքի թևերի միջև ընկած հեռավորությունը կոչվում է շարքի լայնություն:
Առաջին և վերջին տողաններում կանգնած զինծառայողների միջև եղած հեռավորությունը կոչվում է շարքի խորություն:
6
7
Շարքերն ըստ նշանակության լինում են ծավալուն և երթային:
Ծավալուն շարքը, որպես կանոն, շարվում է մեկ կամ երկու տողանով:
Մեկ գծի վրա, սահմանված տարածությամբ կողք կողքի շարված զինծառայողների շարքը կոչվում է տողան:
Ծավալուն շարքը կիրառվում է ստուգումների, ստուգատեսների, զորահանդեսների, շարային հաշվարկների ժամանակ և անհրաժեշտ այլ դեպքերում:
Երթային շարքը կիրառվում է ստորաբաժանումների շարժման համար և կազմված է շարասյուներից:
Միմյանց թիկունքում շարված զինծառայողների և իրար հետև կանգնած ստորաբաժանումների շարքը կոչվում է շարասյուն: Երթային շարքերը լինում են միաշարասյուն, երկշարասյուն և այլն:
8
Երկտողան շարքում առաջին տողանի զինծառայողը և նրա թիկունքում կանգնած զինծառայողը կազմում են կարգ: Եթե առաջին տողանի զինծառայողի թիկունքում՝ երկրորդ տողանում զինծառայող չկա, ապա դա կոչվում է ոչ լրիվ կարգ: Վերջին կարգը միշտ պետք է լինի լրիվ, ուստի երկտողան շարքի հետդարձի ժամանակ ոչ լրիվ կարգի զինծառայողն անցնում է առաջին տողան:
Միատողան (երկտողան, եռատողան) շարքերը կարող են լինել խիտ կամ նոսր:
9
10
Խիտ շարքում զինծառայողները տեղավորվում են կողք-կողքի՝ մեկը մյուսի արմունկից ձեռքի ափի լայնությամբ, իսկ նոսր շարքում ճակատով կանգնած զինծառայողների արմունկների միջև տարածությունը պետք է լինի մեկ քայլ կամ հրամանատարի նշած չափով (երկու, երեք քայլ և այլն):
Երթային շարքով շարժվելիս շարքի առջ ևից գնացող զինծառայողը (մեքենան, ստորաբաժանումը) կոչվում է ուղղապահ, իսկ շարասյունը եզրափակող զինծառայողը (մեքենան, ստորաբաժանումը) կոչվում է վերջապահ:
11
Երթային շարք
12
Շարքի կառավարումը
Շարքերը կառավարվում են հրամանատարների (պետերի) հրամաններով ու կարգադրություններով: Հրամանները բաժանվում են երկու մասի՝ նախնական և կատարողական: Օրինակ` «Դ ասակ, քայլո՜վ–ՄԱ՛ՐՇ» հրամանում «Դ ասակ, քայլով»-ը նախնական մասն է, իսկ «ՄԱ՛ՐՇ»-ը՝ կատարողական: Հրամանները կարող են լինել նաև միայն կատարողական, այսինքն՝ հրամայական բառեր՝ «ԶԳԱ՛ՍՏ», «ՈՏՔԻ՛»:
Հրամանի կատարողական մասը` հրամայական բառերը, սովորաբար, գրվում են գլխատառերով:
Նախնական հրամանն արտասանվում է բարձրաձայն, հստակ, փոքրինչ ձգելով, որպեսզի շարքում գտնվող զինծառայողները հասկանան, թե իրենցից ինչ գործողություն է պահանջվում: Լսելով նախնական հրամանը՝ զինծառայողներն ընդունում են շարային կեցվածք՝ երբ գտնվում են շարքում, անցնում են շարային քայլի՝ երբ գտնվում են շարժման մեջ: Շարքից դուրս գտնվելիս նրանք շրջվում են հրամանատարի (պետի) կողմը և ընդունում են շարային կեցվածք` պատրաստ լինելով կատարողական հրամանից հետո անմիջապես կատարել այդ գործողությունը:
Կատարողական հրամանը տրվում է մի փոքր դադարից հետո, բարձրաձայն, հատ-հատ և հստակ:
Երբեմն անհրաժեշտություն է զգացվում չեղյալ հայտարարել հրամանը կամ դադարեցնել սկսած գործողությունը: Այս դեպքում տրվում է «ԹՈՂՆԵ՛Լ» հրամանը, որով զինծառայողներն ընդունում են իրենց նախնական դիրքը:
Ստորաբաժանումները շարելու համար հրամանատարը տալիս է «ՇԱՐՎԻ՛Ր» հրամանը՝ նշելով նաև շարվելու կարգը: Օրինակ՝ « Ջոկ, միատողա՜ն–ՇԱՐՎԻ՛Ր»:
13
Շարային կեցվածքի ընդունումը զինվորական ծառայության այբուբենն է: Այն զինծառայողին ուղեկցում է զինվորական ծառայության զորակոչվելու առաջին օրվանից մինչև զորացրումը: Շարային կեցվածքի ընդունումը զինվորի մեջ դաստիարակում է կուռ կարգապահություն, ուշադրություն, կատարողականություն և այլ հատկանիշներ:
Շարային կեցվածք ընդունվում է «ԶԳԱ՛ՍՏ» կամ «ՇԱՐՎԻ՛Ր» հրամաններով: Լսելով այդ հրամանները՝ զինծառայողն առանց լարվելու կանգնում է ուղիղ` ոտնաթաթերը բացելով թաթի լայնությամբ և հավասարեցնելով ճակատային գծի հետ: Ծնկները պետք է լինեն ուղիղ, գլուխը՝ բարձր պահած, կուրծքը և մարմինը՝ մի փոքր առաջ տված: Ձեռքերը պետք է ցած իջեցնել ազդրերի կողքով այնպես, որ դաստակների ափերը՝ կիսախուփ ծալված մատներով, հպվեն ազդրերին:
Կանոնադրությամբ սահմանված են շա-
րային կեցվածք ընդունելու նաև այլ դեպքեր՝ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի, զինվորական ողջույնի կատարման ժամանակ, զեկույց տալիս, կարգադրություններ անելիս և այլն:
14
Զինծառայողը պարտավոր է՝
. գիտենալ իր տեղը շարքում և հրամանից հետո արագորեն զբա-ղեցնել այն,
. ստուգել իրեն ամրացված զենքի, ռազմական տեխնիկայի սար-քինությունը, սակրային գործիքների և այլ հանդերձանքի առկայությունն ու վիճակը,
. շարքում չխոսել, առանց հրամանատարի (պետի) թույլտվությանդուրս չգալ շարքից ու չծխել,
. շարժման ընթացքում պահպանել կանոնադրությամբ կամ հրա-մանատարի կողմից սահմանված տարածությունն ու հեռավորությունը, ուշադիր հետևել հրամանատարի հրամաններին ու ազդանշաններին:
15
Զինծառայողների պարտականությունները շարվելուց առաջ և շարքում
Շարք կանգնելուց առաջ և շարքում զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարներն ու բոլոր զինծառայողներն ունեն որոշակի, կանոնագրքերով, շարային կանոնադրությամբ և հրահանգներով ամրագրված իրենց պարտականությունները, որոնց անշեղ կատարումը յուրաքանչյուր զինծառայողի պարտքն է:
Նախքան շարք կանգնելը հրամանատարը նշում է շարվելու տեղը, ժամանակը, կարգը, համազգեստը, հանդերձանքը, տվյալ պահի համար անհրաժեշտ տեխնիկան ու տեխնիկական միջոցները, զինամթերքը, պաշտպանության անհատական միջոցները: Ստորաբաժանումը շարելուց հետո ստուգում է դրանց առկայությունը, անձնակազմի արտաքին տեսքը, համազգեստի ու հանդերձանքի հարմարեցումը, փոխադրվող միջոցների ամրակապումը, անձնակազմի իմացությունը ազդանշանների, անվտանգության կանոնների մասին:
Show answer
Auto Play
Slide 1 / 15
SLIDE
Similar Resources on Wayground
6 questions
ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
Presentation
•
2nd - 3rd Grade
6 questions
Ֆիզիկա
Presentation
•
8th Grade
11 questions
ՆԶՊ
Presentation
•
8th Grade
9 questions
Մարտիրոս Սարյան
Presentation
•
10th Grade
12 questions
Ինչպե՞ս են մրցակցում ձեռնարկությունները
Presentation
•
10th - 11th Grade
11 questions
Untitled Presentation
Presentation
•
9th - 10th Grade
6 questions
Մաթեմատիկա
Presentation
•
KG
11 questions
Հարավային Ասիա
Presentation
•
8th Grade
Popular Resources on Wayground
10 questions
Safety Day 2026 – Student Review
Quiz
•
9th Grade
21 questions
Continents and Oceans
Quiz
•
6th Grade
20 questions
Parts of Speech
Quiz
•
5th Grade
16 questions
Subject & Predicate
Quiz
•
5th Grade
25 questions
Multiplication Facts
Quiz
•
5th Grade
12 questions
Map Skills
Quiz
•
3rd Grade
22 questions
Continents and Oceans
Quiz
•
5th Grade
15 questions
Rounding Decimals
Quiz
•
5th Grade
Discover more resources for Other
10 questions
Safety Day 2026 – Student Review
Quiz
•
9th Grade
10 questions
Columbus Day and Indigenous People's Day
Interactive video
•
5th - 8th Grade
20 questions
Rational and Irrational Numbers
Quiz
•
8th Grade
20 questions
Newton's Laws of Motion
Quiz
•
8th Grade
20 questions
REGULAR Present tense verbs
Quiz
•
8th - 9th Grade
20 questions
Add and Subtract Integers
Quiz
•
6th - 8th Grade
28 questions
SMS Staff by the Numbers
Quiz
•
6th - 8th Grade
20 questions
Slope from a Graph
Quiz
•
8th Grade