
ՀՀ օգտակար հանածոները
Presentation
•
Geography
•
KG
•
Hard
Susanna Karapetyan
FREE Resource
14 Slides • 0 Questions
1
ՀՀ օգտակար հանածոները
by Susanna Karapetyan
2
Երկրաբանական պայմանների ու ռելիեֆի ձևերի բազմազանությամբ է բացատրվում ՀՀ-ում հայտնաբերված օգտակար հանածոների բազմազանությունը։ Շատ են հատկապես մետաղային և ոչ մետաղային հանքատեսակները։ Առայժմ հայտնաբերված չեն միայն հանքային վառելիքի՝ նավթի և այրվող գազի արդյունաբերական նշանակության պաշարներ:
Մետաղային հանքային հարստություններից հատկապես շատ են գունավոր մետաղների՝ պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի և ալյումինի հումքի պաշարները։ Պղինձը տարածված է պղնձահրաքարային հանքավայրերում, որտեղ այն հանդես է գալիս ծծմբի հետ միացությունների ձևով։ Այդպիսի խոշոր հանքավայրեր են Ալավերդին և Կապանը (տես քարտեզը)։
3
4
Հայաստանում պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում։ Հայտնի են Քաջարանի, Ագարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը։ ՀՀ-ում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7 %-ը: Այն օգտագործում են լեգիրացված (ամրություն, կռելիություն, կոռոզիադիմացկունություն այլ հատկանիշներ ունեցող) պողպատներ ձուլելու համար, ինչպես նաև էլեկտրավակուումային սարքերի արտադրության մեջ, միջուկային ռեակտորների, հրթիռների և այլ թռչող սարքերի բարձր ջերմաստիճաններում աշխատող մասեր պատրաստելու համար։
Քաջարանի ևԿապանի հանքաքարը, բացի գլխավոր մետաղներից, պարունակում է նաև թանկարժեք (ոսկի, արծաթ) և հազվագյուտ (ռենիում, կադմիում, սելեն և այլն) բարձրարժեք մետաղներ։ Հազվագյուտ և համաշխարհային շուկայում բարձրարժեք նշանակություն ունեցող ուղեկից այդ մետաղներն անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայության պատճառով Հայաստանում առայժմ չեն կորզվում։
5
6
7
Բազմամետաղային (կապար, ցինկ, թանկարժեք և հազվագյուտ մետաղներ) հանքավայրերից նշանավոր են Ախթալայինը և Շահումյանինը (Կապան)։ Աշխարհում ալյումին ստանում են մի քանի տեսակի հումքից։ Հայաստանում տարածված է նեֆելինային սիենիտ կոչվող հանքային հումքատեսակը։ Դա համալիրային հանքատեսակ է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ և քիմիական տարբեր նյութեր։ Այդ հումքի հարուստ հանքավայրեր հայտնաբերված են Փամբակի (Թեժ լեռան հանքավայր) և Մեղրու (Շվանիձոր) լեռներում։
Ազնիվ մետաղներից ՀՀ-ում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Ոսկին այսպես կոչված «արմատային» հանքերում հանդես է գալիս գունավոր տարբեր մետաղների հետ, առանձին բնակտորներով, ինչպես նաև որոշ գետերի ավազաբերուկների մեջ «ցրոնային» տեսքով։ ՀՀ տարածքում հիմնական արմատական հանքավայրերն են Սոթքինը և Մեղրաձորինը։
8
9
Մեր երկրի ընդերքում հայտնաբերված սև մետաղներից ամենատարածվածը երկաթն է։ Համեմատաբար խոշոր են Սվարանցի, Հրազդանի և Աբովյանի (Կապուտանի) հանքավայրերը։
Ոչ մետաղական օգտակար հանածոներից հանրապետության ընդերքը հարուստ է շինանյութերի՝ բազալտի, տուֆի, կրաքարի, մարմարի, պեմզայի, պեռլիտի ու զանազան կավերի պաշարներով։
Տուֆը հրային ապար է, որը լայն կիրառություն ունի շինարարության մեջ։ Տուֆակերտ են պատմական հուշարձանների մեծ մասը, բազմաթիվ բնակելի շինություններ։ Տուֆի խոշորագույն հանքավայրերը գտնվում են Արագածի լանջերին, Շիրակում, Մերձերևանյան շրջանում։
10
11
ՀՀ-ում գործնականում անսպառ են բազալտի պաշարները։ Բազալտի բարակ սալերը կտրվում և հղկվում են որպես հատակի, շենքերի երեսապատման սալիկներ, ինչպես նաև հուշարձանների և այլ շինարարական աշխատանքներում կիրառվելու նպատակով:
Գրանիտը մեզ մոտ օգտագործվում է որպես որմնաքար, շենքերի արտաքին և ներքին երեսպատման համար և քանդակագործության մեջ։ Տարածված է Սյունիքի և Լոռու մարզերում։
Հրաբխային ապարաշերտերում լայն տարածում ունեն օբսիդիանն ու պեռլիտը։ Օբսիդիանը ապակենման, բազմերանգ լեռնային ապար է, որին անվանում են նաև «սատանի եղունգ»։ Օբսիդիանից պատրաստում են զանազան իրեր՝ զարդեր, հուշանվերներ և այլն։ Այն կարող եք տեսնել Երևան-Սևան ավտոմայրուղու որոշ հատվածներում:
12
13
Պեռլիտը արտաքուստ նման է օբսիդիանին և հանդես է գալիս ավազի ու խճի տե սքով։ Այն հեշտությամբ ենթարկվում է ջերմային մշակման և տարբեր տեսակի շինարարական իրերի ու հախճապակու արտադրության համար արժեքավոր հումք է։ Արդյունաբերական պաշարները կուտակված են Արագածի (Թալինի տարածաշրջան) հանքավայրում։
ՀՀ-ն ունի կրաքարի հարուստ պաշարներ։ Կրաքարից ստանում են ցեմենտ, մետաղաձուլության մեջ օգտագործվում է որպես բովախառնուրդ (ֆլյուս),
Ոչ մետաղային օգտակար հանածոներից հատկանշական են են նաև կերակրի աղի, ֆոսֆորիտների ու կավերի պաշարները։ Կերակրի աղի շատ մեծ պաշարներ կան Երևան-Արմավիր գոտում։
ՀՀ-ն հարուստ է հանքային ջրերի աղբյուրներով։ Մեր երկրում կա հանքային ջրերի շուրջ 700 աղբյուր։ Հատկապես նշանավոր են Ջերմուկի, Արզնու, Բջնիի, Դիլիջանի, Հանքավանի հանքային աղբյուրները։ Դրանցից մի քանիսի մոտ կառուցվել են խոշոր առողջարաններ։
14
ՀՀ օգտակար հանածոները
by Susanna Karapetyan
Show answer
Auto Play
Slide 1 / 14
SLIDE
Similar Resources on Wayground
12 questions
Հայոց պատմություն 5-րդ դասարան
Presentation
•
5th Grade
13 questions
Համակարգչի բաղադրիչները և դրանց նշանակությունը-2
Presentation
•
4th - 5th Grade
8 questions
Բնագիտություն 6
Presentation
•
4th - 9th Grade
10 questions
Աշխարհագրություն7
Presentation
•
1st - 10th Grade
10 questions
Հասարակագիտություն 9
Presentation
•
9th Grade
10 questions
Հայոց Եկեղեցու պատմություն 6-րդ դասարան
Presentation
•
6th Grade
10 questions
թվաբանական պրոգրեսիա
Presentation
•
5th - 9th Grade
11 questions
2.Ուսուցման մեթոդների էությունն ու բովանդակությունը /առաջին, երկ
Presentation
•
KG - University
Popular Resources on Wayground
24 questions
PBIS-HGMS Day 10
Quiz
•
6th - 8th Grade
10 questions
HCS SCI 03 Summer School Review 3
Quiz
•
3rd Grade
11 questions
Home Scope
Quiz
•
7th - 8th Grade
15 questions
HCS SCI 05 Summer School Assessment 3 Review
Quiz
•
5th Grade
35 questions
Lufkin Road Middle School Student Handbook & Policies Assessment
Quiz
•
7th Grade
18 questions
Geo 11.3 Area of Circles and Sectors
Quiz
•
9th - 11th Grade