
Աշխարհագրություն
Presentation
•
Geography
•
KG
•
Hard
Susanna Karapetyan
Used 11+ times
FREE Resource
9 Slides • 0 Questions
1
by Susanna Karapetyan
2
ՀՀ տարածքը անցել է երկրաբանական ձևավորման բարդ ուղի և աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով:
3
1. ՀՀ տարածքը գտնվում է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալի կենտրոնական գոտում՝ Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի բախման (կոլիզիայի) գոտում: Արաբական սալի շարժումը դեպի հյուսիս 18±2 մմ/տարի միջին արագությամբ բերում է երկրակեղևի դեֆորմացիաների, որոնք ուղեկցվում են նրա բեկորների բաժանմամբ, երկրաշարժերով և հրաբխային ակտիվությամբ:
2. ՀՀ ժամանակակից ռելիեֆի ձևավորման գործում գլխավոր դերը պատկանել է ալպյան լեռնակազմությանը: Պլիոցենից սկսած (մոտ 7 մլն տարի առաջ)՝ ՀՀ տարածքը բարձրանալով վերջնականապես վերածվում է ցամաքի: Տեղի է ունենում ծովի վերջնական նահանջ:
4
3. Առանձնահատկություն է նաև այն, որ մեր ընդամենը մոտ 30 հազ. կմ² տարածքում կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները՝ սկսած մինչքեմբրի հնագույն փոխակերպային ապարներից (ավելի քան 0.5 մլրդ տարեկան) մինչև անթրոպոգենի (սկսվել է մոտ 2−2.5 մլն տարի առաջ) հրաբխային ու լճագետային գոյացումները (տես ՀՀ երկրաբանական քարտեզը):
4. Երկրաբանական հիմքի մեծ բազմազանության արդյունքում ՀՀ-ում տարածված են վառելիքային, նստվածքային օրգանական, նստվածքային անօրգանական և փոխակերպային ծագման զանազան օգտակար հանածոներ:
5
6
Մինչքեմբրի փոխակերպային ապարները ՀՀ տարածքում կարելի է տեսնել Ծաղկունյաց լեռների, Լոռու, Տավուշի հատվածներում:
Վերին պալեոզոյան (մոտ 540 մլն տարի առաջ) ապարներն առավել տարածում ունեն Մերձարաքսյան տեկտոնական գոտում և Զանգեզուրի հարավ-արևմուտքում. ներկայացված են ավազաքարերով, քվարցիտներով, կավերով, ավազակավային թերթաքարերով, կրաքարերով, բրածո կենդանիների մնացորդներով:
7
Մեզոզոյան (յուրա-ստորին կավիճ) ապարները (սկսվել է մոտ 250 մլն տարի առաջ) տարածված են Ալավերդու, Տավուշի և Կապանի հատվածներում. ներկայացված են նստվածքային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ: Իջևանում յուրայի (200 մլն տարի առաջ) հասակի նստվածքները պարունակում են ածուխ: Տրիասի (մոտ 250 մլն տարի առաջ) նստվածքները տարածված են Երևան-Օրդուբադ ենթագոտում և ներկայացված են կրաքարերով, որոշ տեղամասերում՝ ածխաբեր նտվածքներով:
Վերին կավճի (մոտ 145 մլն տարի առաջ) նստվածքները տարածված են Ալավերդու, Կապանի, Բազում-Զանգեզուրի մերձարաքսյան գոտիներում. ներկայացված են կարբոնատային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ: Վերին կավճի ժամանակ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման արդյունքում ողջ Հայաստանի տարածքը ծածկվել է ծովով:
8
9
ՀՀ տարածքը լինելով Հայկական լեռնաշխարհի մի մասը՝ ակտիվ երկրաշարժային գոտի է:
Հայաստանի տարածքի երկրաշարժերի մասին առաջին վկայագրերից է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որտեղ հիշատակված է մ.թ.ա. 550 թ-ին Արարատ լեռան շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը:
Վայոց ձորի 735 թ-ի 9 բալ ուժգնության երկրաշարժի մասին հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը:
1319 թ-ի երկրաշարժից քարուքանդ են եղել բազմաթիվ բնակավայրեր, ամրոցներ ու եկեղեցիներ, հիմնովին ավերվել է Անի մայրաքաղաքը:
Իր ուժգնությամբ և մասշտաբներով ամենաաղետալին 1988-ի Սպիտակի երկրաշարժն էր, որն ընդգրկված է աշխարհի ուժեղ երկրաշարժերի ցուցակում:
by Susanna Karapetyan
Show answer
Auto Play
Slide 1 / 9
SLIDE
Similar Resources on Wayground
6 questions
ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Presentation
•
5th Grade
6 questions
games
Presentation
•
8th Grade
7 questions
Վիկտորինա
Presentation
•
10th Grade
7 questions
Միջակայքերի պատկերումը թվայի ուղղի վրա
Presentation
•
8th Grade
8 questions
2-րդ դասարան
Presentation
•
2nd Grade
8 questions
մաթեմ
Presentation
•
3rd Grade
8 questions
"Կռունկ" /Մ․ Գալշոյան/
Presentation
•
6th Grade
10 questions
հայ գրականություն
Presentation
•
11th - 12th Grade
Popular Resources on Wayground
10 questions
Safety Day 2026 – Student Review
Quiz
•
9th Grade
21 questions
Continents and Oceans
Quiz
•
6th Grade
20 questions
Parts of Speech
Quiz
•
5th Grade
16 questions
Subject & Predicate
Quiz
•
5th Grade
25 questions
Multiplication Facts
Quiz
•
5th Grade
12 questions
Map Skills
Quiz
•
3rd Grade
22 questions
Continents and Oceans
Quiz
•
5th Grade
15 questions
Rounding Decimals
Quiz
•
5th Grade
Discover more resources for Geography
26 questions
SLIME!!!!!
Quiz
•
KG - 12th Grade
20 questions
Place Value
Quiz
•
KG - 3rd Grade
4 questions
K-2 Force and Motion Lesson
Presentation
•
KG - 2nd Grade
12 questions
Tone and Mood
Presentation
•
KG
10 questions
Day and Night Patterns
Quiz
•
KG
20 questions
Disney Characters
Quiz
•
KG
12 questions
Nouns and Verbs
Quiz
•
KG - 2nd Grade
15 questions
Short Vowels
Quiz
•
KG - 2nd Grade